211652_close_icon
views-count1933 դիտում article-date 19:05 17-03-2014

ԲԱՑԱՌԻԿ. Խոջոյանների հայացքը թե հիվանդանոցի կողմն է, թե սահմանից այն կողմ

Արտաքին աշխարհից միակ պաշտպանվելու միջոցը աշխարհի ձայները լսելն է: Մամիկոն Խոջոյանը նյարդայնանում է, երբ ականջակալը ընկնում է: Ամբողջ օրը ռադիո է լսում, կամ էլ հեռուստացույցի ձայնն է բարձրացնում: Առանց ձայների նույնիսկ քնել չի կարողանում: Հարազատներն ասում են, թե այդպես իրեն մենակ չի զգում: Մամիկոն Խոջոյանի որդին տեսախցիկից հեռու հազիվ զսպում է արցունքները. հայրն իրեն չի ճանաչում: Հիշողությունը մասամբ է վերականգնվել: Գիտակցությունն էլ երբ վերադառնում է` մեկ նախադասություն է կրկնում` ուզում եմ հողում պառկել: Ի՞նչ է նշանակում ադրբեջանական գերութունից վերադարձած նախկին գերու այդ խոսքը` միայն ենթադրել կարելի է: Նյարդաբաններն են աշխատում Մամիկոն Խոջոյանի հետ, վնասվածքաբանության բաժանմունքում էլ պատրաստվում են շուտով վիրահատել: Վիրահատությունից հետո, մեկ ամսից Մամիկոն Խոջոյանը կարող է վերադառնալ Վերին Կարմիրաղբյուր: Մինչև այդ գյուղում մեկ այլ Խոջոյանի մասին են լուրերի սպասում: Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է` Արսեն Խոջոյանը: Մարտի 7-ին է գերի ընկել: Ընտանիքը վերջին տեղեկությունը նրանից մարտի 12-ին է ստացել: Կարմիր Խաչի Բաքվի պատվիրակությունն է հանդիպել Արսեն Խոջոյանին: Արսեն Խոջոյանը գերի էր ընկել Մամիկոն Խոջոյանի վերադարձից 3 օր անց: Խոջոյանների բարեկամները ենթադրում են, որ 22-ամյա երիտասարդը սահմանը հատել է պատահաբար: Արսենը սահմանն անցել է գյուղին պատկանող խաղողի այգիների մոտով, ասում են` Մալֆար կոչվող այդ վայրում դժվար է կողմնորոշվել` որտեղ է ավարտվում Հայաստանն ու սկսվում Ադրբեջանը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24324]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր