211652_close_icon
views-count952 դիտում article-date 16:27 28-01-2015

Հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնածների համար. Արթուր Նալբանդյան

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Ազգային բանակի ստեղծումը ժամանակի հրամայական էր, անհրաժեշտություն ու պահանջ, որը մեր հակառակորդին զգոնություն էր պարտադրում և անուղղակիորեն կոչ անում գիտակցել, որ ազգային-ազատագրական պայքարում քաջաբար մարտնչած, Հայաստանի և Արցախի սահմաններն իրենց արյան գնով պաշտպանած հայորդիներն, այսուհետ Հայրենիքին ծառայելու են Հայկական բանակի շարքերում: Հայոց ազգային բանակը, հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնած մարդկանց համար, իսկ բանակի հզորությունը՝ խաղաղության երաշխիք: Հայկական բանակի քաջարի արծիվները մեկ անգամ չէ, որ ապացուցել են Մամիկոնյաննների ու Մարզպետունիների արժանի սերունդը լինելու իրավունքը: Նախորդ տարին, ցավոք առանձնացավ նաև հակառակորդի հետ շփման գծում արձանագրված միջադեպերով, սակայն թշնամին յուրաքանչյուր ոտնձգության ժամանակ արժանի հակահարված ստացավ դիրքապահ ստորաբաժանումների կողմից: ՀՀ զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի և խաղաղության, կայունության պահպանության ամենակարևոր երաշխավորներից են»:

Նմանատիպ նյութեր