211652_close_icon
views-count13669 դիտում article-date 12:14 17-03-2014

Արտակարգ իրավիճակ Պռոշյան փողոցում. քամին տան տանիքը շպրտել է փողոց. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ

Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Պռոշյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ ճանապարհի խցանման պատճառը ուժեղ քամու հետևանքով նշված փողոցի թիվ 20 տան պոկված տանիքն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քամին տանիքը պոկել և շպրտել է փողոցի վրա: Այս պահին տեղում աշխատում են էլ.ցանցի աշխատակիցները, իսկ ՃՈ աշխատակիցները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որի արդյունքում խցանումը վերացվել է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր