Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. ըստ հավաքվածների՝ մահացածը նախկին զինկոմն էր
                        Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Իսահակյան գյուղի սկզբնամասում բախվել են Վազ 2106 մակնիշի 48 LS 072 համարանիշի և Mercedes մակնիշի 45 ՕՏ 492 համարանիշի ավտոմեքենաները:  
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է,   3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: 
Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝  վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: 
 Ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը և ՀՀ Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  Շիրակի մարզի հրշեջ փրկարական ջոկատը: 
Այս պահին դեպքի վայրում աշխատում են  ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի  մարզի  քննչներն ու  փորձագետը :   
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ  մահացածը 06-ի  վարորդն է, ով Անիի նախկին զինկոմ Ժորա Պետրոսյանն էր: Ոստիկանությունը պարզում  է   վարորդների,  մահացածի և վիրավորների  ինքնությունը:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

