Ֆուտբոլիստը նոկաուտի է ենթարկել հեռուստաօպերատորին. տեսանյութ, ֆոտոշարք
Բունդեսլիգայի 25-րդ տուրի` «Հոֆենհայմ» - «Մայնց» խաղի ժամանակ տանտերերի պաշտպան Անդրեաս Բեկը կորցրել է հավասարակշռությունը և պատահաբար բախվել է եզրագծի մոտ աշխատող հեռուստաօպերատորին: Արդյունքում վերջինս լուրջ վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: