211652_close_icon
views-count10001 դիտում article-date 19:45 02-02-2014

Վահագնի թաղամասի դիմաց անվտանգության ծառայության պետը վրաերթի է ենթարկել հեռուստաօպերատորին

Այսօր` փետրվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի Արտ-Հոլ տարածքի հարևանությամբ, Նազարբեկյան փողոց 40 շենքի դիմաց, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա Հովիկ Խաչատրյանը վարելով ВАЗ 21 014 մակնիշի 795 ԼՕ 68 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ 26-ամյա Էդգար Դավթյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վրաերթի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկված Է. Դավթյանն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում` որպես օպերատոր, իսկ վարորդ Հ. Խաչատրյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում` որպես անվտանգության ծառայության պետ:

Նմանատիպ նյութեր