30-ամյա վարորդը, «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, Mitsubishi-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում   Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Հարությունյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «Շանգրի Լա»  խաղատան  հարևանությամբ,  դեպի Սևան ընթանալիս իր կողմից վարած  Mitsubishi մակնիշի  34 ՏQ   927 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել ճամփեզրի ցանկապատին և գլխիվայր շրջվելով,  10 մետր գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես   վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորուհին՝  Երևանի բնակիչ 35-ամյա Հերմինե Հայրապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 3-րդ վաշտի   աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության  Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝  ավագ քննիչ Ասրյանի գլխավորությամբ: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունիկի և քարշակի միջոցով  տեղափոխվեց ոստիկանության  Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


