7416 դիտում
15:18 15-03-2014
Որոշ օրենքներ, առաջին հերթին, ոտնահարում են այն ընդունած պատգամավորները
Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, չգիտես ինչու, չեն հարգում իրենց իսկ կողմից ընդունված օրենքները: Երբ ընդունվեց օրենք, որ ավտոմեքենաների սեփականատերերը ավտոմեքենաների դիմապակուն պետք է պարտադիր փակցված ունենան տեխզննման կտրոն, հասարակությունը մտածում էր, որ օրենքը կկիրառվի առաջին հերթին պատգամավորի կողմից, սակայն կան բազմաթիվ դեպքեր, երբ մեր որոշ ազգընտիրները, իրենց վեր դասելով օրենքից, ավտոմեքենան վարում են առանց ամրագոտու՝ դիմապակուն չունենալով տեխզննման կտրոն:
Այսօր՝ մարտի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես է Lexus մակնիշի 091 OO11 համարանիշի ավտոմքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու՝ դիմապակուն էլ չունենալով տեխզննման կտրոնը:
Ինչպես ժողովուրդն է ասում, «խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1034 դիտում
15:08 14-02-2014
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
1279 դիտում
11:09 21-03-2014
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
1058 դիտում
16:43 05-06-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Այս բաժնից
15622 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35885 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց