Լոնդոնյան ամենահայտնի «Վարունգ» երկնաքերն աճուրդի է հանվել 650 մլն ֆունտ ստեռլինգով
Լոնդոնի Մերի-Էքս երկնաքերը, որը վարուբգի տեսք ունեն ալու պատճառով ստացել է «Վարունգ» մականունը, աճուրդի է հանվել 650 մլն ֆունտ ստեռլինգով: Այս մասին հայտնել է Guardian Պարբերականը:
Երկնաքերը զբաղեցնում է 46,9 հազար խմ տարածք: Նրա հավանական վաճառքի մասին դեռ ամիսներ առաջ էիր լուրեր շրջանառվում: Սպասվում է,որ երկնաքերն օտարերկրացիներ կգնեն: Նրանով արդեն հետաքրքրվում են Ասիայի և Մերձավոր Արևելքի ներկայացուցիչները:
Երկնաքերն ունի 41 հարկ: Այն կառուցվել է հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով և շահագործման է հանձնվել 2004 թվականին: Առաջին 15 հարկերը զբաղեցնում է երկնաքերի նախկին սեփականատեր, Swiss Re ապահովագրական ընկերությունը, որը 2007 թվականին վաճառել է շենքը գերմանական IVG Immobilien և ներդրումային Evans Randall ընկերություններին: Իսկ 2013-ին IVG-ի ղեկավարությունը հայտարարեց իր անվճարունակության մասին: