Զինված հարձակում՝ Նյու Յորքում․ տուժել է 4 անչափահաս
ԱՄՆ֊ի Նյու Յորք քաղաքի Բրուկլին թաղամասում անհայտ անձինք կրակ են բացել, որի հետևանքով 4 անչափահաս վիրավոր է։ Այս մասին հայտնել է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը։
Ըստ CBS֊ի տվյալների, անչափահասներից 2֊ը՝ 14, մյուսները 12 և 17 տարեկան են։ Բոլորը ոտքի հատվածում հրազենային վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ բժիշկների հավաստման, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։