1286 դիտում
09:32 15-03-2014
Արարատ Զուրաբյանը խոսել է չորս ուժերի համագործակցության մասին․ 168 ժամ
«168 ժամ»-ը զրուցել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Անդրադառնանք ներքաղաքական վերջին զարգացումներին։ Ոչ իշխանական ուժերն անցկացնում են ակտիվ հանդիպումներ՝ քննարկելով հասարակության ու քաղաքական ուժերի համախմբման կամ, ինչպես իրենք են բնորոշում, կոնսոլիդացիայի հարցը՝ ԲՀԿ-Դաշնակցություն, ՀԱԿ-ԲՀԿ, ԲՀԿ- «Ժառանգություն»։ Ըստ Ձեզ, սա կարո՞ղ է որևէ արդյունք տալ՝ հակաիշխանական պայքարի իմաստով։
Մեծ ակնկալիքներ չունեմ, որևէ դեմ բան էլ չեմ ուզում։ Այդ հանդիպումները, որոշակի հարցերի շուրջ միասնաբար հանդես գալու հնարավորությունը որպես երևույթ բացասական գնահատել չի կարելի։ Թե հաջողության պարագայում ինչպիսի փոփոխությունների կհասնեն այդ ուժերը, արդեն այլ հարց է։ Չեմ կարծում, որ դրանք ընդգրկուն կլինեն կամ այնպիսին, ինչպիսին ես կցանկանայի։ Ցավոք, մենք նորից գնում ենք մի ճանապարհով, որն անցել ենք բազմիցս, և բոլոր նրանք, ովքեր գնացել են այդ ճանապարհով, անհաջողության են մատնվել։ Իսկ ճանապարհը հետևյալն է՝ գաղափարական սկզբունքները, մոտեցումները ստորադասվում են քաղաքական ինչ-որ նպատակի»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9971 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
4693 դիտում
15:59 18-05-2017
Արարատ Զուրաբյանը խոսել է Ծառուկյանի հետ, նա առաջարկել է վերցնել մանդատը, որից հետո գտել է, որ պետք է վերցնի
1240 դիտում
08:48 06-12-2014
Լևոն Զուրաբյանը՝ ԱՊՀ-ԵՏՄ-ի մասին. 168 ժամ
Այս բաժնից
694 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
586 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
790 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am