211652_close_icon
views-count1243 դիտում article-date 08:48 06-12-2014

Լևոն Զուրաբյանը՝ ԱՊՀ-ԵՏՄ-ի մասին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ Լևոն Զուրաբյանի՝ ԱՊՀ գագաթաժողովները, որոնք շատ հաճախ էին այն ժամանակ, ամեն մի գագաթնաժողով 10 փաստաթուղթ ընդունում էր: Այն ժամանակ մի այդպիսի գործընթաց էր, ԱՊՀ-ն, ըստ էության, ամուսնալուծության, այսպես ասած, քաղաքակիրթ մի տարբերակ էր: Այսինքն՝ անկախ պետությունների համագործակցություն էր, և մշակվում էին այն մեխանիզմները, որ մի կողմից՝ պետությունների անկախությունը երաշխավորվեր, մյուս կողմից չկտրվեին նրանց միջև եղած տնտեսական, մշակութային և այլ կապերը: Եվ ԱՊՀ-ն այն ժամանակ նման բազմաթիվ որոշումներ է ընդունել, և այն ժամանակ ոչ ոք, նորից եմ ասում, չի նայել դրա վրա՝ որպես անկախության վրա ոտնձգություն, և չէր էլ կարող նայել: Դիտարկմանը, որ այսինքն ի թիվս այլ փաստաթղթերի՝ «շտամպովկայի» նման են ընդունել: Այն ժամանակ կար ԱՊՀ պետությունների ղեկավարների կամք այնպիսի մի գործընթաց անցկացնել, որ մի կողմից՝ բոլորն իրենց անկախությունը կառուցեին, ձևավորեին, կայացնեին, մյուս կողմից՝ պահպանեին բոլոր օգտակար կապերը: Դրա համար այդ բազմաթիվ փաստաթղթերը, պայմանագրերն ընդունվել են, և այն ժամանակ ոչ ոք դրան չի ընդդիմացել, ոչ ոք չի համարել դա ոտնձգություն անկախության վրա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր