Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել․ կա 18 տուժած
Ճապոնիայի հարավարևմտյան մասում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով 18 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Էպիկենտրոնը գտնվել է Ճապոնական ծովում գտնվող Հոնսյու, Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև։
Երկրաշարժի պատճառով մի քանի ժամով Խիրոսիմա նահանգում դադարեցվել է 8 հազար բնակչի էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ժամանակավորապես դադարեցվել է մի շարք մայրուղիների երթևեկությունը։
Հաղորդած տվյալների համաձայն, երկրաշարժի արդյունքում Ճապոնիայի հարավ֊արևմուտքում գտնվող ատոմակայանին վնաս չի հասցվել։