Ուկրաինայի խորհրդարանը Ազգային գվարդիա է ստեղծել
                        Ուկրաինայի Գերագույն ռադան Ազգային գվարդիայի ստեղծման մասին օրենք է ընդունել։ Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 252 պատգամավոր։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Այն ձևավորվելու է Ուկրաինայի ՆԳՆ Ներքին զորքերի հիման վրա, որի ընդհանուր թվականակը կկազմի մոտ 60 հազար։
Ըստ օրենքի, Ուկրաինայի գվարդիան իրենից իրավապաշտպան ֆունցիաներ կատարող ռազմական կառույց է լինելու, որը պաշտպանելու է քաղաքացիների կյանքը, ազատությունն ու իրավունքները։
Ուկրաինայի Ազգային գվարդիան կհամալրվի պայմանագրային և պարտադիր զինվորական ծառայության անցած զինծառայողներով։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

