1761 դիտում
09:35 05-09-2019
Իշխանության ներկայացուցիչները ընդհանուրի թիմից զատ ֆեյքերի «գվարդիա» ունեն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով շատանում են ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի կողմից այս կամ այն քաղաքական զարգացումների վերաբերյալ կատարվող մեկնաբանությունները։
Ընդհանրապես, ֆեյք «ունենալը» նախկինում էլ էր «մոդա», իսկ այժմ պարզապես դարձել է զանգվածային։ «Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը բավականին առանցքային է հատկապես գործող իշխանությունների շրջանում, որոնց ներկայացուցիչները, ընդհանուրի թիմից զատ, առանձին-առանձին ֆեյքերի մի ամբողջ «գվարդիա» ունեն՝ իրենց գրառումները «լայքելու», «շեյրելու», մեկնաբանություններ անելու, ինչպես նաև բացասական նյութերի վրա «հարձակվելու» համար։
Աղբյուրի փոխանցմամբ, որոշ կառույցներ իրենց աշխատակազմերում առանձին հաստիքներ են պահում, ասենք՝ «օգնականի» կարգավիճակով, որոնք հիմնականում զբաղվում են «շեֆի» սոցցանցային «կյանքն» ապահովելու և ապահովագրելու, ֆեյքային թիմի աշխատանքները համակարգելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան «միջամտություններ» ձեռնարկելու գործով»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
09:23 03-09-2023
Ֆեյքերի և կենդանի ֆեյքերի հիստերիան մի բան կարող է նշանակել՝ վախենում են ու ճիշտ են անում․ Հայկ Մամիջանյան
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»