1648 դիտում
20:02 12-03-2014
Հոգևոր իշխանության լեգիտիմությունն այլ հարց է
Հասարակությանը միավորող արժեքների սահմանման և պահպանման համար կան հոգևոր սահմանապահներ: Նրանց հիմնական գործառույթը հասարակությանը միավորող արժեքների տիրույթում պահպանելն է:
Այդ արժեքները դրվում են կրթության հայեցակարգի հիմքում: Եվ ձևավորվող քաղաքացին կայանում է այդ արժեքներով, որոնք նրա գիտակցության մեջ են դրվում որպես յուրօրինակ կոդ: Կյանք մտնելով նա առաջնորդվում է այդ արժեքներով, որոշում կայացնելիս կամ ընտրություն կատարելիս նա առաջնորդվում է նախևառաջ այդ արժեքներով: Երբ որոշումը կամ ընտրությունը համահունչ է արժեքներին, ապա ասում են, որ որոշում կամ ընտրություն կատարողը հավատարիմ է արժեքներին:
Թյուր կարծիք կա, թե ծայրահեղ ազատականությունը մերժում է միավորող արժեքները: Այդպիսի բան չկա: Ազատականությունը կայուն արժեհամակարգ ունի, որով հստակ սահմանում է, թե ինչն է կարևոր, անխախտ, ճիշտ, օրինակելի: Նույնիսկ անարխիստներն ունեն հստակ սահմանված արժեքներ, որոնց պաշտպանության համար պատրաստ են պայքարել:
Հասարակությանը միավորող արժեքները պաշտպանող սահմանապահների գործը ավելի բարդ չէ, քան խմբի, կազմակերպության կամ շարժման արժեքների պաշտպանությունը: Եթե խումբը պաշտպանում է իր արժեքային սահմանները իր խմբի գաղափարների և բարոյական շահերի համար, ապա հասարակական արժեքների պահապանները՝ ազգային մշակույթի, տնտեսության, կրթության, քաղաքացու, բնակչի, ժողովրդի շահերի համար: Ըստ էության նույն գործն է, պարզապես հարթություններն ու ծավալներն են տարբեր:
Յուրաքանչյուր խմբի նկատմամբ գաղափարական գրոհն առաջին հերթին իրենց վրա են վերցնում այդ խմբի արժեքների պահապանները: Պետության նկատմամբ գրոհը կասեցնում են սահմանապահները: Հասարակության դեմ գրոհները պաշտպանում են հասարակական արժեքների պահապանները:
Հասարակական արժեքների պահապանները կոչվում են հոգևոր իշխանություն: Դրա մեջ առաջ միայն հոգևորականներն էին: Քաղաքացիական հեղափոխություններից հետո ուսուցիչը, գիտնականը, պոետը, երաժիշտը կարող էին հոգևորական չլինել, սակայն համարվում էին հոգևոր իշխանության ներկայացուցիչ: Խորհրդայնացման տարիներին հոգևոր իշխանությունից դուրս մղվեցին հոգևորականները և մնացին միայն մտավորականները, քանի որ կոմունիստներն աթեիստ էին:
Ներկա քաղաքացիական հասարակությունում հոգևորականը վերականգնվել է որպես հոգևոր իշխանության ներկայացուցիչ և ուսուցչի, գիտնականի, պոետի, մշակութային գործչի հետ միասին կազմում են հոգևոր իշխանություն: Հոգևոր իշխանության վրա է դրված հասարակական արժեքների սահմանման, պահպանման, այլ կերպ ասած՝ հոգևոր սահմանապահի գործառույթը: Այլ հարցեր են, որ այդ իշխանությունը կարող է լեգիտիմ չլինի, նրա ներկայացուցիչները չգիտակցեն, որ իշխանություն ունեն, չհասկանան հոգևոր իշխանության խնդիրները, անմարդկային արժեքներ պահպանեն:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
6613 դիտում
22:27 30-01-2021
Գևորգ Ստեփանյան. Դավաճանի լեգիտիմությունն ավարտվում է ֆեյսբուքում
Այս բաժնից
790 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
655 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը