Ահաբեկչական հարձակում՝ Աֆղանստանում
Աֆղանստանի Քանդարգար գավառում մահապարտ ահաբեկիչները հարձակում են գործել Ազգային անվտանգության շենքի վրա, որի արդյունքում անվտանգության ուժերը վնասազերծել են 2 հարձակվողի։ Այս մասին հայտնում է «Хаама-пресс» թերթը։
Ըստ պարբերականի տվյալների, մի խումբ գրոհայիններ փորձել են մուտք գործել Ազգային անվտանգության ղեկավարության շենք, սակայն հարձակումը կանխվել է։ Հատուկ ծառայության կողմից ահաբեկիչների և տուժածների հստակ թիվը չի հաղորդվում։ Ըստ ականատեսների խոսքերի, տարածքում փոխհրաձգությունը շարունակվում է։
Միջադեպի կապակցությամբ դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։