ԱՄՆ֊ի մանկապարտեզներից մեկում երեխայի մոտից 48 փաթեթ հերոին է հայտնաբերվել. տեսանյութ
ԱՄՆ֊ի Նյու Ջերսի նահանգի մանկապարտեզի աշխատակիցները 2֊ամյա երեխայի մոտից 48 փաթեթ հերոին են հայտնաբերել։ Այս մասին փոխանցում է NBC News֊ը։
Դրանք երեխայի բաճկոնի մեջ են դասավորված եղել։Ոստիկանները ձերբակալել են երեխայի հորը։
Իրավապահները հուսով են, որ մյուս երեխաները թմրանյութերին ձեռք չեն տվել։
Մանկապարտեզի աշխատակիցները մեկնաբանություններից հրաժարվել են։