211652_close_icon
views-count1542 դիտում article-date 20:10 11-03-2014

«Բավարիա» - «Արսենալ» խաղին ընդառաջ

Երկրորդ տարին անընդմեջ «Բավարիա»-ի և «Արսենալ»-ի ճանապարհները կրկին խաչվում են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում: Ինչպես և նախորդ, այնպես էլ ընթացիկ մրցաշրջանում այս թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնում և կրկին ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով: Առաջին խաղում մյունխենցիները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «զինագործների» դարպասը և պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ անցնելու լուրջ հայտ ներկայացրեցին: Սակայն նախորդ մրաշրջանում այս թիմերի միջև մյունխենյան հանդիպումը այլ կերպ դասավորվեց բավարացիների համար: Վենգերի սաները այդ ժամանակ կարողացան 2:0 հաշվով հաղթանակ տանել Մյունխենում և նրանց մեկ գնդակ չբավականացրեց հրաշք գործելու համար: Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բավարիա»-ն մեկ անգամ արդեն պարտվել է սեփական հարկի տակ: Խմբային փուլում Գվարդիոլայի սաները 2:0 հաշվով առջևելուց հետո համարձակվեցին 2:3 հաշվով զիջել անգլիական մեկ այլ ակումբի` «Մանչեսթեր Սիթի»-ին: Հատկանշական է, որ վերջին տարիներին գերմանական գրանդը չափազանց առատաձեռն է գտնվում անգլիական ակումբների նկատմամբ: «Ալիանց Արենայում» «Բավարիա»-ն իր վերջին երկու պարտությունները կրել էՄառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչներից: Հենց այդ պատճառով, հավանաբար մյունխենցիները այսօրվա խաղում խաղադաշտ դուրս կգան բացառիկ տրամադրվածությամբ: Իսկ մենք բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է «Բավարիա»-ն հանդես գալիս, երբ առավել մոտիվացված է: Եվ եթե հաշվի առնենք, որ Պեպ Գվարդիոլայի թիմը, գրեթե նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը, ապա ակնհայտ դառնում, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթանակը մյունխենցիների համար հանդիսանում է մրցաշրջանի գլխավոր մոտիվացիան: Ինչ վերաբերվում է «Արսենալ»-ին, ապա Վենգերի թիմը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր կամային բարձր հատկանիշները: Սակայն դժվար է պատկերացնել , թե ինչի հաշվին լոնդոնյան ակումբըկարող է հաղթահարել «Բավարիա»-ի ագրելքը: Պրեմիեր Լիգայում «զինագործները» պայքարում են չեմպիոնության համար և ի տարբերություն «Բավարիա»-ի` նրանց համար գլխավորը դեռ առջևում: Վենգերի թիմը մրցաշրջանի առաջին կեսը անցկացրեց առանց լուրջ կադրային կորուստների, սակայն հունվարին ամեն ինչ իր տեղն ընկավ: Վերջին տարիներին «Արսենալ»-ի մոտ կադրային խնդիրները սովորական երևույթ են դարձել: Դժվար է հիշել, թե երբ է վերջին անգամ Վենգերի թիմը մեկ մրցաշրջանի ընթացքում միևնույն կազմով մի քանի անընդմեջ հանդիպում անցկացրել: Եվ ահա «Բավարիա»-ի հետ կայացած առաջին խաղի համեմատ նոր կադրային խնդիրներ առաջացան լոնդոնյան ակումբի մոտ: Բացի Ուիլշիրից, Ուոլքոթից, Ռեմսիից և Դիաբիից այսօրվա խաղում իրենց թիմին չեն կարող օգնել նաև Սանոգոն և Մոնրեալը, ովքեր մասնակցել էին մյունխենցիների հետ կայացած առաջին հանդիպմանը: Բացի այդ որակազրկման պատճառով խաղը բաց կթողնի թիմի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, ով առաջին խաղում վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից: Ի ուրախություն «Արսենալ»-ի, մյունխենյան խաղին պատրաստ է մասնակցել Միկել Արտետան, ով հետ է վերադարձել որակազրկումից հետո: «Բավարիա»-ի խաղին կմոտենան առանց կադրային խնդիրներին: Ուստի կարելի է սպասել, որ Պեպ Գվարդիոլան խաղադաշտ դուրս կբերի թիմի ուժեագույն կազմը: Թիմերի հավանական մեկնարկային կազմերը. «Բավարիա»: Նոյեր – Ռաֆինյա, Խավի Մարտինես, Դանտե, Ալաբա – Լահմ, Կրոս – Ռոբբեն, Մյուլլեր, Ռիբերի – Գյոտցե «Արսենալ»: Ֆաբիանսկի – Սանյա, Մերտեզակեր, Կոսիելնի, Գիբս – Ֆլամինի, Արտետա – Օկսլեյդ- Չեմբեռլեյն, Օզիլ, Կասորլա - Ժիրու [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՍՆԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր