Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերմրցաշարին
Լևոն Արոնյանը հունիսի 2-13-ը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին, հայտնում է [url=http://www.armchess.am/news-a.htm]Armchess.am-[/url]ը:
Հայ գրոսմայստերին կդիմակայենՄագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Թոփալովը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը: Եվս երկու մասնակիցներ հայտնի կդառնան ավելի ուշ: