Խոդորկովսկին Մայդանում ելույթ է ունեցել
«ՅՈՒԿՕՍ» նավթային կոնցեռնի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով համաներմամբ ազատ էր արձակվել անցած տարի, ելույթ է ունեցել Մայդանում, հաղորդում է ReutersAgence France-Presse-ը:
Խոդորկովսկին իր խոսքն սկսել է «Փառք Ուկրաինայի նոր դեմոկրատական ազգին» կոչով: Նա իր խոսքում անդրադարձել է ազգայնականների մասին ռուսական քարոզչությանը` «Այստեղ չկան ֆաշիստներ և նացիստներ: Նրանք այստեղ ավելի շատ չեն քան Մոսկվայի և Պիտերի փողոցներում»,-ասել է նա:
Բացի այդ նա հայտարարել է, ռուսական իշխանությունները ոգևորել են ուկրաինական ոստիկաններին ընդդեմ եվրամայդանցիների:
Վաղը նա հանդիպելու է ուսանողների հետ և դասախոսություն է ներկայացնելու մարդու իրավունքների և ազատությունների մասին: