Ուկրաինայի գազի պարտքը Գազպրոմին հասել է 1,89 միլիարդ դոլարի
Ուկրաինայի նավտոգազ ընկերության պարտքը Ռուսաստանին այս պահին կազմում է 1.89 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները, այս մասին լրագրողներին հայտնել է Գազպրոմի ղեկավար Ալեկսեյ Միլերը:
Նրա խոսքերով, փաստացի սա նշանակում է, որ Ուկրաինան գազի համար չի կարողաացել վճարել: Սա խախտում է պայմանագրի և միջազգային առևտրային նորմերի:
«Մեր կողմից պայմանագրի կետերը միշտ պահպանվել են, բայց չենք պատրաստվում անվճար գազ մատակարարել: Ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանի կառավարությանը տեղեկացվել է»,- հայտարարել է Միլերը: