Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը 5-րդ օրն է՝ վերակենդանացման բաժանմունքում է
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը` Գրետա մայրիկը, դեռ գտնվում է վերակենդանացման բաժոնմունքում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Միաժամանակ ավելացրեց, որ թեեւ տիկին Գրետայի մոտ դրական տեղաշարժ չկա, բայց նաեւ բացասական դինամիկա չկա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վազգեն Սարգսյանի մորը տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Անատոլի Գնունին: Գրետա մայրիկի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: