Մարտի 8-ին կանցկացվի «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» ազգային 4-րդ մրցանակաբաշխությունը
Մարտի 8-ին, ժամը 12.00-ին, “Կոնգրես” հյուրանոցում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքի կազմակերպած «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» ազգային մրցանակաբաշխությունը:
«Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունն իրականացվում է չորրորդ անգամ: Այս տարի այն ներառում է ՀՀ բոլոր մարզերը և իրականացվում է Գյուղատնտեսական դաշինքի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:
Միջոցառումը կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդես-վաճառքով և համտեսով: Միջոցառմանը կմասնակցեն նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև ՕՔՍՖԱՄ-ի աջակցությամբ ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում կամփոփվեն նաև ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով մրցույթի արդյունքները` մարզային լրագրողների և բլոգերների աշխատանքների ներկայացմամբ:
«Գյուղմթերք արտադրող կին հերոս» ծրագիրը մեկնարկել է 2012թ., ՕՔՍՖԱՄ-ի “ԱՃԵՑՆԵՆՔ” /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակում:


