211652_close_icon

Հայկական գյուղմթերք արտադրող 1 կազմակերպության համար ՌԴ ներմուծման սահմանափակումը կվերացվի. ՍԱՏՄ

views-count1336 դիտում article-date 18:18 02-08-2024
Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Հայտնում է ՍԱՏՄ-ն։
 
«Խնդրի վերաբերյալ հայկական կողմի ուսումնասիրությունների այս փուլի տվյալների քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել Ռուսասատան ներմուծման սահմանափակումը կազմակերպություններից մեկի համար:
 
Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր