Տեղի կունենա «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը
«Օքսֆամ» Հայաստանի գրասենյակը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և «Գյուղատնտեսական դաշինքը» մարտի 6-ին կկազմակերպեն «Գյուղմթերքի կին հերոս» ազգային մրցանակաբաշխությունը:
Միջոցառման ժամանակ լավագույն կանայք մրցանակներ կստանան:
Կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ջոն Բարկերը և «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: