Յացենյուկը Ղրիմում հայտարարված հանրաքվեն համարում է անօրինական
Ուկրաինայի վարչապետ Ասենի Յացենյուկը Ղրիմում մարտի 16-ին հայտարարված հանրաքվեն համարում է անօրինական, հաղորդում է УНН-ն:
Համապատասխան հայտարարությունը նա արել է Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այդ որոշումը համարում եմ անօրինական: Այսպես ասած հանրաքվեն չունի ոչ մի իրավական հիմք: Ուստի մենք կոչ ենք անում ռուսական իշխանություններին չսատարել նրանց, ովքեր հայտարարում են անջատողականության մասին: Ղրիմը, եղել է, կա ու կլինի Ուկրաինայի մաս», - ասել է Յացենյուկը: