ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել. Հայաստանը դեմ է քվեարկել
Այսօր՝ մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել:
Քվեարկության մասնակցող պետությունները քվեարկել են հետևայալ կերպ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ:
Դեմ են քվեարկել Հայաստանը, Զիմբաբվեն, Սուդանը, Բոլիվիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Վենեսուելան, Կուբան, Բելառուսը, Սիրիան և Ռուսաստանը: