Բեյլը կարող է դառնալ «Ռեալ»-ի լեգենդերից մեկը. Կասիլիաս
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը գովսաքնի խոսքեր է հղել իր ակումբակից Գարեթ Բեյլի հասցեին:
««Լեգենդ» բառը հաճախակի է օգտագործվում: Բայց Գարեթը արդեն ցույց է տվել, որ կարող է դառնալ «Ռեալ»-ի լեգենդը: «Ռեալ»-ում իմ հանդես գալու տարիներին ես բախտ եմ ունեցել հանդիպել այնպիսի լեգենդների, ինչպիսիք են` Ռաուլը, Զիդանը, Ռոնալդոն և Ռոնալդուն: Բեյլը մոտավորապես գտնվում է նրանց շարքում: Գարեթը դեռ երիտասարդ է, բայց եթե նրան բախտ է վիճակվել իր կարիերայի լավագույն տարիները անցկացնել այստեղ, ապա նա ունակ է դառնալ «Ռեալ»-ի լեգենդերից մեկը»,-ասել է Կասիլիասը: