Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին որոշում․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:
Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:
Ինչպես տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին հուլիսի 28-ին Պալատի կողմից կայացված որոշումը:
Բանաձևն այժմ պիտի փոխադրվի Սենատ, որից հետո պիտի դրվի նախագահ Ջո Բայդենի սեղանին: Ինչպես Արևմտյան Ամերիկայի հայ դատի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանն է ասում, «գլխավոր քայլը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում դրա հաստատումն էր»: