1388 դիտում
09:22 05-03-2014
Հայաստանի արժութային շուկայում ուժեղ ճնշում է նկատվում․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի արժութային շուկայում վերջին մեկ ամսվա ընթացքում նկատվում է ուժեղ ճնշում ազգային արժույթի թուլացման ուղղությամբ։ Կասկած չկա, որ եթե չլինեին Կենտրոնական բանկի միջամտությունները, ապա այժմ դրամը բավականաչափ արժեզրկված կլիներ։
Այս երևույթը գոյություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային տնտեսության մեջ։ Բազմաթիվ, և հատկապես զարգացող երկրներում վերջին շրջանում դրսևորվում է ազգային արժույթների թուլացման միտում։ Այդպիսին է իրավիճակը ինչպես Ռուսաստանում կամ ԱՊՀ-ում, այնպես էլ շատ այլ երկրներում, որը հիմնականում պայմանավորված է կապիտալի արտահոսքով։
Իհարկե, Հայաստանի դեպքում դժվար է խոսել նույն երևույթի մասին, որովհետև վերջին երկու տարիներին ներքին տնտեսության մեջ, որպես այդպիսին, ներդրումային կապիտալի քիչ թե շատ էական հոսքեր չեն եղել։ Ավելին՝ դրանց ծավալները նույնիսկ նվազել են։
Այնպես որ, Հայաստանի արժութային շուկայում նկատվող տարադրամային ճնշումների պատճառները հարկավոր է փնտրել այլ տեղում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1050 դիտում
10:37 25-06-2015
Վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում տարադրամային հոսքերը ավելացել են. ՀԱ
5820 դիտում
18:09 21-01-2024
«Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ». Գառնիկ Հայրապետյան. aravot.am․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
646 դիտում
11:48 09-01-2025
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է
1693 դիտում
10:32 09-01-2025
Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը գտնվում է կnմայի մեջ