Ադրբեջանում գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանն արդեն Հայաստանում է
ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը վերադարձվել է Հայաստանին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
Նա նշեց, որ Մ. Խոջոյանն արդեն Հայաստանում է, սակայն դեռ գյուղ չի եկել: «Նա այս պահին Իջեւանի բժշկական կենտրոնում բուժզննման է ենթարկվում: Դեռ նրան չենք հանդիպել, գյուղում կլինի ավելի ուշ»,- ավելացրեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանն այս տարվա հունվարի 28-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել ադրբեջանական տարածքում: Նա հոգեկան խնդիրներ ունի և վերջին 3 տարիներին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ադրբեջանական կողմը հասցրել էր նրան որպես «զինված դիվերսանտ» որակել: