211652_close_icon
views-count1359 դիտում article-date 20:22 03-03-2014

Ռուսասատնի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի հայտարարությունը Ղրիմի վերաբերյալ

Ռուսաստանի արտգործնախարարությունը քննադատել է ՆԱՏՕ-ի խորհուրդի հայտարարությունը Ղրիմի վերաբերյալ: Ինչպես ասվում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում, հայտարարությունը չի նպաստում Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը: «Կտրականապես համաձայն չենք ՆԱՏՕ-ի խորհուրդի մարտի 2-ին տարածած հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը դատապարտվում է «Ղրիմի ռազմական էսկալացիայի և միջազգային իրավական սկզբունքների» խախտման համար: Կարծում ենք, որ նամն դիրքորոշումը չի նպաստում Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը և ընդամենը աջակցում է այն ուժերին, ովքեր ցանկանում են օգտագործել ներքին իրադարձությունները, որպեսզի հասնեն իրենց անպատասխանատու քաղաքական նպատակին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր