Ջեյմս Ուորլիքը ադրբեջանցիներին հիշեցրել է սումգայիթյան ջարդերի մասին
ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում անդրադարձել է Սումգայիթում 1988 թվականի փետրվարին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին.
«Մենք նույնպես հիշում ենք սումգայիթյան իրադարձությունները: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պետք է սատարեն հանդուրժողականությանն ու մարդկանց միջև վստահությանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,-գրել է ամերիկացի համանախագահը:
Հիշեցնենք, որ 1988 թվական փետրվարի 27-29-ը Սումգայիթում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվեցին հայերի ծրագրված զանգվածային սպանություններ և տեղահանություն: