Ռուսաստանը համաձայնել է ապահովել Յանուկովիչի անվտանգությունը
Վիկտոր Յանուկովիչը, ով իրեն դեռ Ուկրաինայի օրինական նախագահն է համարում, ՌԴ տարածքի կողմից անվտանգության ապահովման երաշխիք է ստացել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով ՌԴ իշխանական կառույցների աղբյուրին։
«Քանի որ նախագահ Յանուկովիչն իր անվտանգության ապահովման համար դիմել էր Ռուսաստանի դաշնությանը, հայտնում ենք, որ այդ խնդրանքը բավարարվել է ՌԴ տարածքում»,֊ հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը։
Հիշեցնենք, որ փետրվարի 26֊ին Կիևի պաշտոնական իշխանություններն Յանուկովիչի նկատմամբ հետախուզում են հայտարարել։ Ըստ որոշ աղբյուրների, Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանում՝ Մերձմոսկովյան տարածքում։