211652_close_icon
views-count3504 դիտում article-date 16:24 06-06-2021

Մեր երկրի անվտանգությունը միայն ու միայն կարող է ապահովել Ռուսաստանը. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Մեզ այսօր անհաժեշտ է ապահովել մեր երկրի անվտանգությունը առաջնային: Այս մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ժողովուրդը լարված է, անհանգիստ է, մտահոգ է, իսկ ես դա առաջինն եմ ասել, առաջնային խնդիրը մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի անվտանգությունն է: Մեր երկրի անվտանգությունը միայն ու միայն կարող է ապահովել Ռուսաստանը: Պետք է նոր  ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրվի Ռուսաստանի հետ, որ մեր երկրի անվտանգությունը ապահովենք, նոր դրանից հետո անցնենք մյուս քայլերին»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով` իրենց ընտրվելու դեպքում իրենք ուշադրություն են դարձնելու կրթության ոլորտին,որպեսզի այն դառնա մատչելի եւ որակյալ:

Անդրադառնալով երիտասարդներին բնակարաններով ապահովելու խնդրին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ վարչական շրջաններում պետք է բնակարաններ կառուցվեն եւ առանց կանխավճարի եւ տոկոսադրույքի տրամադրեն երիտասարդներին:

«60-75 հազար պետք է վճարեն եւ ասենք 10-12 տարի հետո դառնա երիտասադների սեփականությունը»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նաեւ անդամատոմսեր է հանձնել ԲՀԿ անդամագրված հարյուրավոր երիտասադներին:

Մանրամասները` տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր