Յանուկովիչը ՌԴ֊ից պաշտպանություն է խնդրում
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի իշխանություններից անձնական անվտանգության ապահովում է խնդրում, փոխանցում է Interfax֊ը։
«Իմ և դաշնակիցներիս հասցեներին հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ են հնչում։ Ստիպված եմ խնդրել ՌԴ֊ի իշխանություններին ծայրահեղականների գործողություններից պաշտպանել իմ անվտագությունը»,֊ ասվում է Յանուկովիչի հայտարարությունում։
Յանուկովիչը Գերագույն ռադայում տեղի ունեցող իրադարձությունները համարում է անօրինական՝ իրեն համարելով Ուկրաինայի նախագահ։
«Ես՝ Վիկտոր Ֆյոդորովի Յանուկովիչս, դիմում եմ Ուկրաինայի ժողովրդին։ Նախկինի պես ինձ համարում եմ Ուկրաինայի նախագահ։ Ցավոք այն, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայի Գերագույն ռադայում, տրամաբանական չէ»,֊ հայտարարել է Յանուկովիչը։