Հրապարակվել է Էրդողանի և նրա որդու միջև ևս մեկ սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրություն
Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի միջև հեռախոսազրույցի ձայնագրության շուրջ սկանդալը նոր թափ է ստանում:
Բանն այն է, որ համացանցում հայտնվել է նրանց միջև տեղի ունեցած ևս մեկ հեռախոսազրույցի ձայնագրություն, որտեղ Էրդողանը որդուն կաշառք վերցնելու խորհուրդներ է տալիս;
Ձայնագրությունը համացանցում է տեղադրվել «Հարամզադլեր» ծածկանունով անհայտ խմբի կողմից: Այնտեղ խոսքը գնում է գործարար Սըթքա Այանի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու մասին, ում Նախարարների կաբինետը վերջերս հարկերից ազատվելու արտոնություն է տվել՝ կապված Իրանից Թուրքիա մատակարարվելիք նավթամուղը կառուցելու հետ:
Ինչպես սպասվում էր, գործարարը պատրաստվում էր 10մլն դոլար կաշառք տալ Էրդողանին:
Հեռախոսազրույցում Էրդողանը որդուն խորհուրդ է տալիս հրաժարվել այդ գումարից և ավելին պահանջել:
Առայժմ պաշտոնապես չի հաստատվել և չի հերքվել, որ ձայնագրության մեջ ձայները հայ և որդի Էրդողաններինն են: