Ահաբեկիչները սպանել են Եմենի հետախուզության ղեկավարին
Եմենում անհայտ անձինք սպանել են երկրի հետախուզության ղեկավար Ռաշիդ ալ Քալադին։ Այս մասին հայտնել է անվտանգության ծառայության ներկայացուցիչը։
Վերջին տվյալների համաձայն, Հադրամաուդ գավառում ռեստորանից դուրս գալու ժամանակ մոտոցիկլետով 2 տղամարդ կրակ են արձակել ալ Քալադիի ուղղությամբ, ինչի հետևանքով նա մահացել է։
Հարձակվողներին հաջողվել է փախչել։
Նշենք, որ տարիներ շարունակ «Ալ Քաիդայի» գրոհայինները խոշոր ահաբեկչություններ են իրականացնում Եմենի հարավ և հարավարևելյան տարածքներում։