2817 դիտում
09:04 08-07-2016
Լարսի փակման պատճառով, արտահանողները 1 մլն դոլարի վնաս են կրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերին Լարսի անցակետի հետևանքով հսկայական վնասներ են կրել փոքր ծավալներով դեպի Ռուսաստան ծիրան արտահանողները: Վերջիներս արդեն 15 օր համեմատաբար փոքր մեքենաներով «լռված են» Վրաստանի ճանապարհներին:
Նրանց մի մասը Լարսի անցակետից շրջվել է դեպի Փոթի՝ փորձելով տեղ հայթայթել լաստանավում, մյուս մասը, լսելով, որ անցակետը շուտով կբացվի, շարունակում են սպասել:
Իսկ այդ ընթացքում նրանց տեղափոխած ծիրանի մի զգալի մասը փչացել է ու արդեն ենթակա չէ վաճառքի:
Վիճակը ծանրանում է նրանով, որ այդ փոքր արտահանողները, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, ծիրանը գյուղացիներից վերցրել են հիմնականում «նիսյայով», խոստանալով վճարել ապրանքը Ռուսաստանում վաճառելուց հետո:
Արդյունքում ստացվելու է այնպես, որ գյուղացիները չեն ստանալու իրենց գումարները, իսկ արտահանողները զգալի վնասներ են կրելու: Խոսքը մի քանի հարյուր տոննա ծիրանի մասին է, որի արժեքը մոտենում է մեկ մլն դոլարի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
17:31 25-02-2014
Ճապոնիայի գյուղատնտեսությունը ձնաբքի հետևանքով 490 մլն դոլարի վնաս է կրել
2387 դիտում
11:41 22-03-2014
Վենեսուելան փողոցային անկարգությունների հետևանքով 10 մլն դոլարի վնաս է կրել․ Մադուրո
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»