Իրաքի մայրաքաղաքում շիաների հավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. կան զոհեր
Առնվազն 31 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շիաների հավաքի ժամանակ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով, հաղորդում է Reuters գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել ալ-Շաաբ շրջանում, որտեղ մարդիկ հավաքվել էին՝ նշելու Աշուրան՝ նահատակ իմամ Հուսեինի հիշատակի օրը։
Գործակալությունը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե ով է ահաբեկչության պատասխանատուն։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 3-ին նույն շրջանում, որը բնակեցված է մեծամասամբ շիաներով, ավտոմեքենա էր պայթեցվել։ Գրեթե նույն ժամանակահատվածում քաղաքի մեկ այլ՝ շիաներով բնակեցված շրջանում այլ պայթյուն էր որոտացել, որը խլեց 250 մարդու կյանք։