Լվովում «բերկուտցիները» բնակիչներից ծնկաչոք ներողություն են խնդրել Կիևի իրադարձությունների համար․ տեսանյութ
Լվովում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ծնկաչոք ներողություն են խնդրել։ Այս մասին հայտնում է «УНИАН»֊ը։
Տարաս Շևչենկոյի արձանի մոտ անցկացվող ցույցին մասնակցող Լվովի շրջանի «Բերկուտ»֊ի մոտ 100 աշխատակիցներ մարդկանց առաջ ծնկի են եկել։ Ուժայիններից մեկը «Բերկուտի» անունից խոստացել է միշտ սատար կանգնել ժողովրդին։ Նա նաև ավելացրել է, որ Լվովի ուժայինները Կիևի բախումների մասնակից չեն եղել։