Ուկրաինան հրաժարվել է ընդունել Ադրբեջանի զինվորականներին
Ուկրաինան հրաժարվել է ընդունել Ադրբեջանի և այլ երկրների զինվորականներին, ովքեր պետք է մասնակցեին Օդեսայում կայանալիք «Sea Breeze 2014» զորավարժանքների ծրագրման կոնֆերանսին:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի անվտանգության ծառայության մամլո ղեկավար Վագիֆ Դյուրգյուհլին, ուկրաինական կողմը չեղյալ է հայտարարել կոնֆերանսի մասնակցության հրավերքը և այն տեղափոխել ուրիշ օր:
Sea Breeze միջազգային ծովային զորավարժանքներն անց են կացվում Ուկրաինայում 1997 թվականից սկսած: