946 դիտում
11:23 24-06-2023
ՌԴ ՊՆ-ն «Վագներ» ՊՄԿ-ի զինվորականներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Վագներ» ՊՄԿ-ի զինվորականներին խաբեությամբ ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ և կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը:
«Դիմում ենք «Վագների» ՊՄԿ գրոհային ջոկատների զինվորականներին: Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ: Ձեր ընկերներից շատերը մի քանի ջոկատներից արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու իրենց մշտական տեղակայման վայրեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը»,- նշել են վարչությունում։
ՊՆ-ից ընդգծել են, որ դիմած բոլոր զինվորականներինն և հրամանատարներին արդեն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնությունը։ «Խնդրում ենք խոհեմություն ցուցաբերել և հնարավորինս շուտ կապ հաստատել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը», - ընդգծել են ՊՆ-ում։

Նմանատիպ նյութեր
913 դիտում
11:20 25-06-2023
Ինչպես է արձագանքել աշխարհը Պրիգոժինի ապստամբությանը
1689 դիտում
13:23 02-12-2016
Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելուց
Այս բաժնից
685 դիտում
22:20 16-05-2024
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
478 դիտում
20:46 16-05-2024
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
490 դիտում
20:17 16-05-2024
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել