211652_close_icon
views-count7527 դիտում article-date 23:41 23-02-2014

Ավտովթար Երևանում. «Նիվան» «Ջրաշխարհի» մոտ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Այսօր` փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, ВАЗ 2121 մակնիշի 27 US 864 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում «Ջրաշխարհի» հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանն ու կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նրանց 1-նը օգնություն է ցուցաբերել ոստիկանության մի աշխատակից, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ է: Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին նաև, որ վարորդի ասելով` մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել իր առջև և բախումից խուսափելու համար վարորդը հարվածել է էլեկտրասյանը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր