211652_close_icon
views-count10923 դիտում article-date 22:23 23-02-2014

Խոշոր ավտովթար Լամբադա կամրջի հարևանությամբ. 4 հնդիկ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր` փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի հարևանությամբ, Լամբադա կամրջի մոտ բախվել են ГАЗ З110 մակնիշի 34 PԼ 439 համարանիշի և Opel Astra G մակնիշի 35 ՍՍ 458 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ: Նշված հատվածում երթևեկությունը ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ցուցումով ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի ՃՈ աշխատակիցները կարողանան անվտանգ աշխատել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորները եղել են ուղևորներ և ազգությամբ հնդիկներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Կարճ ժամանկում օպերատիվորեն վթարի վայր են ժամանել 1-03 շտապօգնության և ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր