136 տարի առաջ այս օրը առաջին անգամ հնչեց Չայկովսկու հանրահայտ «Չորրորդ սիմֆոնիան»
Պյոտր Իլյիչ Չայկովսկու ստեղծագործությունների մեծագույն երկրպագուհին էր հանգուցյալ հարուստ գործարարի կինը՝ Նադեժդա Ֆիլարետովնա ֆոն Մեքքը:
13 տարիների ընթացքում Նադեժդան նամակագրական կապի մեջ է եղել ռուս մեծանուն կոմպոզիտորի հետ և ֆինանսավորել նրան: Սակայն այնպես է ստացվել, որ նրանք երբեք չեն հանդիպել իրար:
Իր երախտագիտությունը Նադեժդային հայտնելու համար Չայկովսկին նրան նվիրեց իր Չորրորդ սիմֆոնիան, որն աառաջին անգամ Նիկոլայ Գրգորևիչ Ռուբինշտեյնի գլխավորությամբ կատարվել է 1878 թվականի փետրվարի 22-ին, Մոսկվայում:
Հատկանշական է, որ Չայկովսկին ներկա չի եղել պրեմիերային: