2988 դիտում
16:08 22-02-2014
Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա և հարակից փողոցներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ 2013 թվականին ճանապարհային ոստիկանությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ (հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի, ճարտարագիտական համալսարանի, Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ) 2014 թ. փետրվարի 24-ից Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա կատարվելու է երթևեկության շարքերի փոփոխություն:
Ներկայիս 7 շարքի (մի կողմից` 4, մյուսից` 3) փոխարեն երթևեկությունը դառնում է երկկողմանի` 4 շարքով: Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք և միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթևեկությունը փակվում է և թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթևեկությունը փակվում է և Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն:
Ուրուգվայի փողոցից Արգիշտի փողոց, աջ երթևեկելի մասից, նախկինում թույլատրվող միայն աջը փոխվում է ուղիղ և աջ:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ Ոստիկանություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1445 դիտում
19:05 20-02-2014
Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում
1875 դիտում
12:41 18-07-2015
Հուլիսի 20-ից Երևան քաղաքի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
1177 դիտում
18:43 30-08-2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն մայրաքաղաքի Մոսկովյան և Իսահակյան փողոցներում
Այս բաժնից
1045 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1399 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1210 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան