1551 դիտում
10:16 22-02-2014
Էրդողանի ելույթների ժամանակ անհրաժեշտ է երեխաներին հեռացնել էկրաններից. թուրքական մամուլ
Թուրքական «Զաման» թերթը հորդորել է Էրդողանի ելույթների ժամանակ երեխաներին հեռացնել հեռուստաէկրաններից: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1276]Ermenihaber.am[/url] կայքի փոխանցմամբ՝ գյուլենական համայնքի հետ սերտ հարաբերություններ ունեցող թերթում հրապարակված անստորագիր հոդվածում կոչ է արվում Էրդողանի հեռուստաելույթների ժամանակ էկրաններին 13 + կամ առնվազն 7+ գրվի:
Կոչը հիմնավորվել է հետևյալ կերպ. «Վարչապետն այն մարդն է, ով իր պահվածքով ու խոսքով պետք է օրինակ լինի երեխաների ու երիտասարդների համար: Վարչապետին վայել չէ կոպիտ բառեր, զրպարտություն, սուտ ու հանրային բարքերին ոչ հարիր արտահայտությունները: Սակայն վարչապետը չի խորշում այդ ամենից: Այդ ելույթները ուղիղ եթերով հեռարձակվում են 10-15 հեռուստաալիքներով: Դա մեր երեխաների հոգեկան առողջության ու ապագայի համար ծայրաստիճան վտանգավոր է: Երեխաներին պաշտպանելու համար Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը պետք է քայլեր ձեռնարկի` զգուշացնելով այն ալիքներին, որոնք հեռարձակում են ժողովրդին ատելություն ու վրեժի դրդող, վիրավորանքներ պարունակող այդ հայտարարությունները: Հեռուստատեսությունն այդ ելույթները հեռարձակելիս պետք է 13+ կամ առնվազն 7+ նշանը դնի էկրանին»:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1276]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2313 դիտում
13:27 06-02-2014
Հայոց ցեղասպանության ճանաչումը Չեխիայի օրակարգ է գալիս. թուրքական մամուլ
1910 դիտում
23:47 12-04-2014
ԱՄՆ-ում ցեղասպանության բանաձևի ընդունման մեջ գյուլենականների «մատը խառն է. թուրքական մամուլ
6598 դիտում
17:04 31-07-2018
Հայաստանում հեղափոխությունից ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել. թուրքական մամուլ
Այս բաժնից
613 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
931 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
766 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին