Մյանմարում ռադարների էկրաններից անհետացած 112 մարդու տեղափոխող ռազմական օդանավը հայտնաբերվել է ծովում
Մյանմարում նախօրեին ռադարների էկրաններից անհետացած ռազմական օդանավի բեկորները գտել են ծովում։ Այդ մասին հայտնում է France Press-ը՝ հղում անելով Մյանմարի Պն-ին։
«Մենք ծովում գտել ենք անհետացած օդանավի բեկորները և մի քանի դիեր»,-ասել է բանակի հրամանատար Մին Աուն Խլայինգը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օդանավն անհետացել է Յանգոնի շրջանում, Տավոյ քաղաքից 20 մղոն հեռավորության վրա։ Օդանավում, վերջին տվյալներով՝ եղել է 122 մարդ, որոնցից 15-ը երեխաներ էին։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել Մյանմարի ռազմական նավատորմի 9 նավ և ռազմաօդային ուժերի 3 հետախուզական ինքնաթիռ։